Կամո Ցուցուլյանի որդու ինքնաuպшնության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ՆԳՆ

19:16 • 26.11.25

Համացանցում լուրեր էին շրջանառվում, որ ինքնասպանության փորձ է արել Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի որդին։

ՆԳՆ ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։