Գնամ հիմա պատարագի, այս երկու օրը մենք կհանդիպենք․ Արշակ Սրբազանը՝ լրագրողներին

11:56 • 29.11.25

Այս երկու օրը մենք առիթ կունենանք հանդիպելու ավելի լայն ընդգրկուն ֆորմատով։ Գնամ հիմա պատարագի, այս երկու օրը մենք կհանդիպենք։ Մայր Աթոռում իրեն մոտեցած լրագրողներին ասել է Արշակ Սրբազանը։ 

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։