Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա տղամարդ (տեսանյութ)

19:38 • 01.12.25

ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները նոյեմբերի 28-ի ժամը 22․30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է գողացված հագուստ:

Անձնական խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներ, հեղուկով տարա և էլեկտրական կշեռք։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։