Բաքվում «դատվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց

23:17 • 04.12.25

Բաքվում «դատվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերիների փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց և արդար դատավճիռ կայացնել։

Շինծու դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ շինծու մեղադրանքներով Բաքվում, այսպես կոչված դատավարություն է ընթանում Արցախի նախկին նախագահների, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մի շարք այլ գործիչների ու անձանց նկատմամբ։ Դատախազները ոմանց համար ցմահ բանտարկություն են պահանջել։