Հոնկոնգի իշխանությունները հրամայել են անհապաղ հեռացնել քաղաքի բոլոր վերանորոգվող շենքերի շինարարական ցանցերը
Հոնկոնգի իշխանությունները հրամայել են անհապաղ հեռացնել քաղաքի բոլոր վերանորոգման ենթակա շենքերի շինարարական ցանցերը, երբ պարզվել է, որ այդ նյութն էր անցած շաբաթ բռնկված հրդեհի տարածման պատճառը, որը խլեց առնվազն 159 մարդու կյանք, հաղորդել է Reuters-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Հոնգկոնգում խոշոր հրդեհ էր բռնկվել Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրի չորս շենքում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 159 մարդ:










