Մեր երկրի անվտանգության և առաջընթացի գործում ձեր նվիրումն ավելի քան կարևոր ու տեսանելի է․ «Մեր ձևով» շարժումը շնորհավորել է Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ

21:08 • 05.12.25

Հարգելի՛ կամավորներ, Սրտանց շնորհավորում ենք Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։

«Մեր երկրի անվտանգության և առաջընթացի գործում ձեր նվիրումն այսօր ավելի քան կարևոր ու տեսանելի է։ Հպարտությամբ նշում ենք, որ երեկ «Մեր ձևով» շարժմանն է միացել է արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասին։ Սա մեր համատեղ աշխատանքի կարևորագույն հերթական ձեռքբերումներից է»,-ասված է հայտարարության մեջ։