«Որակի նշան»-ի լաբորատոր փորձաքննությունների և կույր համտեսների արդյունքում «Ամենաորակյալ և էկոլոգիապես մաքուր կաթնամթերք» անվանակարգում հաղթող ճանաչված «Դիլի»-ն մասնակցեց «Որակի նշան» ցուցահանդեսին (լուսանկարներ)
Արդեն երրորդ տարին անընդմեջ «Որակի նշան» ընկերության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների և կույր համտեսների արդյունքում «Ամենաորակյալ և էկոլոգիապես մաքուր կաթնամթերք» անվանակարգում հաղթող ճանաչված «Դիլի» կաթնամթերքը ս․թ դեկտեմբերի 5-7-ը մասնակցեց «Որակի նշան» ցուցահանդեսին։

Դիլիի ջերմ և տարբերվող տաղավարում ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ Դիլիի արտադրանքին և արժեքներին, համտեսել ընկերության 100% բնական արտադրանքը, ինչպես նաև մասնակցել ինտերակտիվ խաղի և ստանալ նվերներ՝ բացահայտելով կարևոր փաստեր «Դիլի» ընկերության մասին։

«Նմանատիպ ցուցահանդեսներին մասնակցությունը մեզ համար առաջին հերթին հնարավորություն է շփվել մեր սպառողների հետ, լսել նրանց կարծիքները, հասկանալ ինչն է նրանց համար կարևոր և էլ ավելի կատարելագործել մեր արտադրանքը։

Դիլիում մենք հավատում ենք, որ որակը սկսվում է վստահությունից, իսկ վստահությունը՝ բաց ու անկեղծ երկխոսությունից։ Եվ հենց դա է մեզ թույլ տալիս շարունակել մնալ այն բրենդը, որին մարդիկ վստահում են և ընտրում ամեն օր»,- Tert.am-ի հետ զրուցում նշեց «Դիլի» ընկերության մարքեթինգի տնօրեն՝ Նատալի Գրքիկյանը։

1997 թվականին հիմնադրված «Դիլի»-ն Հայաստանի առաջին արտադրամասն է, որը հիմք է դրել սեփական ֆերմա – սեփական արտադրություն մոդելին։ Ընկերության ամբողջ արտադրանքը պատրաստվում է Դիլիջանում գտնվող սեփական ֆերմայի կաթից՝ ապահովելով գործընթացի ամբողջական խիստ վերահսկողություն։ Արտադրությունն իրականացվում է իտալական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու կայուն որակ։

Վերջերս ընկերությունը ճանաչվել է լավագույն կաթ և թթվասեր արտադրողը՝ անկախ լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկումների արդյունքում։ Իսկ իսրայելական լաբորատորիաների ուսումնասիրությունները «Դիլի»-ն դասել են աշխարհի լավագույն 2% կաթնամթերք արտադրողների շարքին։

Այսօր «Դիլի»-ն առաջարկում է 17 տեսակից ավելի արտադրանք, այդ թվում՝ կաթ, թթվասեր, մածուն, հայկական և իտալական պանիրներ, հալած յուղ ու այլ մթերքներ, որոնք չեն պարունակում հավելումներ, ներկանյութեր, կոնսերվանտներ, յուղի փոխարինիչներ, հակաբիոտիկներ կամ օսլա։ Չի օգտագործվում նաև կաթի փոշի։

Որակի նման բարձ նշաձողն ընկերության անփոփոխ սկզբունքն է տարիներ շարունակ, ինչի շնորհիվ «Դիլի»-ն հաստատուն դիրք է գրավում շուկայում՝ դառնալով առողջ կյանքի լավագույն ընտրությունը։












