Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց և զենք-զինամթերք

18:30 • 10.12.25

Դեկտեմբերի 4-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Շատին գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ Շատին-Եղեգիս ճանապարհին գտնվող իրեն պատկանող շինությունում և իր կողմից օգտագործվող տնակում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Հաջորդ օրը դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ տնակում հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի 51 փամփուշտ, իսկ Շատին-Եղեգիս գյուղամիջյան ճանապարհի շինությունում՝ լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, 41 փամփուշտ և կանեփի սերմեր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։