Ալեն Դելոնի որդին պահանջել է, որ Շվեյցարիայի իշխանությունները հանեն իր քրոջ անունը հոր կտակից

21:25 • 11.12.25

Ալեն Դելոնի որդին՝ Ալեն-Ֆաբիենը, պահանջել է, որ Շվեյցարիայի իշխանությունները հանեն իր քրոջ անունը հոր կտակից։ Ֆաբիենը այս մասին հայտարարել է RTL-ի եթերում:

Նրա խոսքով՝ քույրը բռնի ուժով հանել է հորը հիվանդանոցից, որտեղ նա ապաքինվում էր կաթվածից հետո, և տարել է նոտարի մոտ։ Կինոաստղի ժառանգները փորձում են լուծել ավելի քան 300 միլիոն եվրոյի շուրջ դատական ​​​​վեճը։ Կտակի համաձայն՝ նրա դուստրը ժառանգել է դերասանի հոնորարներից ստացված եկամուտը։

Դատավարությունը նշանակված է 2026 թվականի մարտին։