Ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը

09:04 • 14.12.25

Դեկտեմբերի 13-ին Արագածոտնի մարզում ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը, իսկ ամանորյա զարդարանքները վնասվել են, հաղորդել է shamshyan.com-ը։ 
Այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։