Սիդնեյում հնչած կրшկnցների հետևանքով զnհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Սիդնեյի լողափում հնչած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է տեղական ոստիկանությունը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։
«Հաստատվել է ինը մարդու մահ, այդ թվում՝ մի տղամարդու, որը, ենթադրաբար, կրակողներից մեկն է։ Եվս 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ոստիկան», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ news.com.au-ն հայտնել էր, որ զոհվածների թվում երեխաներ կան: Հարձակումը, ենթադրաբար, ուղղված էր հրեական Խանուկայի տոնին նվիրված միջոցառմանը: Ոստիկանության աղբյուրները կարծում են, որ հանցագործությունը ծրագրված էր եղել մի քանի ամիս:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ կասկածյալ սպանվել է, մյուսը՝ վիրավորվել և ձերբակալվել։










