300,000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ը. fip

12:18 • 18.12.25

«Սեպտեմբերի դրությամբ 2118 ուսուցիչ ստանում է 300.000-ից մինչև 400.000 դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ՝ 400.000-ից մինչև 500,000 դրամ, 109 ուսուցիչ՝ 500.000-ից մինչև 600,000 դրամ, 22 ուսուցիչ՝ 600.000-ից մինչև 700.000 դրամ, և 2 ուսուցիչ՝ 700.000 դրամ և ավելի վարձատրություն»,- նոյեմբերի 6-ին Կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին գրում է fip-ը:

Նա նաև հավելել էր, թե նախարարի հետ քննարկման ընթացքում ճշգրտել է, որ այն, ինչ անում են այդ երկու ուսուցիչները և ինչի արդյունքում ստանում են 700․000-ից ավելի վարձատրություն, արդյոք ցանկացած ուսուցչի հասանելի գործընթաց է, ինչին ի պատասխան ստացել է հավաստիացում, որ այդ ամենը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին։  

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է վարչապետի հնչեցրած հայտարարության հետքերով և փորձել պարզել՝

  • բարձր վարձատրություն ստացող ուսուցիչների հարաբերակցությունն ու տոկոսային բաշխվածությունը` ըստ մարզերի,
  • 700․000 դրամ և ավելի ստացող ուսուցիչների վարձատրության ձևավորման հնարավոր հիմքերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: