Նարեկ Կարապետյանը շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ (տեսանյութ)

08:58 • 21.12.25

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ։

«Հայաստանին պետք է արդյունաբերականացում, միայն այդ պարագայում կարող ենք դառնալ զարգացած երկիր»,- իր ուղևորի հետ զրույցում շեշտել է Կարապետյանը և կիսվել է շարժման գաղափարներով ու պատկերացումներով։