Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների (տեսանյութ)

13:14 • 23.12.25

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ու եկեղեցու ծխականները դժգոհություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից և պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Ակցիայի մասնակիցները պնդել են անհապաղ ազատ արձակել կալանավորված արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին և մյուս ձերբակալվածներին՝ ընդգծելով իրենց մտահոգությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։