Լուվրի թանգարանը հայտնի կnղոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին

21:13 • 23.12.25

Լուվրի թանգարանը մետաղական ձողեր է ամրացրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին, որտեղից գողերը վերջերս ներխուժել էին և 102 մլն դոլար արժողությամբ զարդեր գողացել, այս մասին հայտնում է France 24-ը:

Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի անվտանգության չափանիշները խիստ ուսումնասիրության են ենթարկվում հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո:

Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթեյնբոքն ասել է, որ դա պարտավորվել էին անել մինչև տարեվերջ: Քննարկումներ են ընթանում մյուս պատուհաններին ևս նման ցանցեր ամրացնելու վերաբերյալ: