Իսրայելի պաշտպանnւթյան բանակը հայտարարել է Թեհրանում տիեզերական պաշտպանության համալիրի խnցման մասին

16:54 • 16.03.26

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ ոչնչացրել է մի համալիր, որն Իրանն իբր օգտագործում էր տիեզերքում արբանյակների խոցման միջոցներ մշակելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իսրայելի ռազմաօդային ուժերը վերացրել են տիեզերական ոլորտի հետ կապված համալիրը, որն օգտագործվում էր արբանյակների խոցման միջոցների մշակման համար։ Դրանք վտանգ էին ներկայացնում իսրայելական արբանյակների և այլ երկրների տիեզերական միջոցների համար»,- ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։