Կանազ մշակույթի տանը հրդեհաշիջում է իրականացնում ՓԾ 13 մшրտական հաշվարկ․ հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ

21:00 • 25.03.26

Կանազ մշակույթի տանը հրդեհաշիջում է իրականացնում ՓԾ 13 մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հայտնել է ՆԳՆ խոսնակը։

««Կանազ» մշակույթի տան մոտ գտնվող 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Այժմ հրդեհաշիջում է իրականացնում 13 մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»,– լրագրողներին ասել է Նարեկ Սարգսյանը։

Ըստ նախնական տվյալների՝ Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Սարգսյանի խոսքով` շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է, հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել։ Բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդադային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում։