«Ռուսկայա» կոմպրեսորային կայանը ենթարկվել է երեք ԱԹՍ-ի hարձակման․ Գազպրոմ
«Ռուսկայա» կոմպրեսորային կայանը ենթարկվել է ինքնաթիռի տիպի երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնում է Գազպրոմը։
«Այս գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 00:40-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում, «Ռուսկայա» կոմպրեսորային կայանը, որն ապահովում է «Թուրքական հոսք» գազատարով գազի արտահանման մատակարարումների հուսալիությունը, ենթարկվել է ինքնաթիռի տիպի երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման։ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի և շարժական օպերատիվ խմբերի համատեղ գործողություններով հարձակումը հետ է մղվել»,- գրում են ռուսական գազային ոլորտի ներկայացուցիչները։














