Իրանի հարավին hասցված ավիաhարվածի հետևանքով nչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնված կոնտեյներներ

12:53 • 03.04.26

Իրանի հարավում գտնվող Բուշեր նահանգում Իրանի Կարմիր մահիկի ընկերության բաժանմունքին հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է մարդասիրական օգնությամբ բեռնված երկու կոնտեյներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին (Երևանի ժամանակով 05:30-ին) Բուշեր շրջանի Չոգադակ բնակավայրում: Հարվածի հետևանքով ոչնչացվել են երկու անվավոր կոնտեյներներ, որոնք օգտագործվում էին մարդասիրական օգնություն տեղափոխելու համար, ինչպես նաև մեկ ավտոբուս և մեկ փրկարարական մեքենա»,- նշվում է հայտարարության մեջ: