Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զnhված զինծառայnղների մարմինների փnխանակման նոր փուլ
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակման նոր փուլ։ Այս մասին РБК-ին հայտնել է հատուկ ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։
Սարալիևի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմին է հանձնվել 1,000 զոհված զինծառայողի մարմին, իսկ ռուսական կողմին՝ 41։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարմինների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել փետրվարի 26-ին։ Այն ժամանակ Ուկրաինային էր հանձնվել 1,000 զոհված զինծառայողի մարմին, իսկ Ռուսաստանին՝ 35։ Դրանից առաջ մարմինների փոխանակում իրականացվել էր հունվարի վերջին, երբ Մոսկվան Կիևին էր վերադարձրել 1,000 զոհվածի՝ հետ ստանալով 38 մարմին։














