Իրանի նախկին ԱԳ նախարար Քամալ Խարազին մաhացել է ամերիկա-իսրայելական hարձակnւմից ստացած վերքերից

09:19 • 10.04.26

Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար և Իրանի նախկին արտգործնախարար դոկտոր Քամալ Խարազին մահացել է այս շաբաթվա սկզբին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով ստացած վերքերից։ Այս մասին հայտնել է իրանական Press TV-ն։

Խարազին, ով վիրավորվել էր Թեհրանում իր տան թիրախավորմամբ հարձակման ժամանակ, մահացել է հինգշաբթի գիշերը՝ համաձայն իր մերձավորների։

Նրա կինը մահացել էր նույն հարձակման ժամանակ՝ ապրիլի 1-ին։

Խարազին գլխավորում էր Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդը և ծառայում էր որպես Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդական։