Հորմուզի նեղուցը հնարավոր չէ վերանվանել Թրամփի նեղուց. Թրամփ

17:19 • 15.04.26

Հորմուզի նեղուցը հնարավոր չէ վերանվանել «Թրամփի նեղուց», քանի որ այդ գաղափարը աջակցություն չի ստանում: Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ափսոսանքով նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարելի է անվանել Հորմուզի նեղուց կամ պարզապես Հորմուզ։ Ես հարցրեցի՝ ո՞րն է ավելի լավ, ինձ պատասխանեցին՝ երկու տարբերակն էլ հարմար է։ Բայց միակ ձևը, որով այն չի կարելի անվանել՝ Թրամփի նեղուցն է։ Նրանց դուր չի գալիս այդ գաղափարը»,- ասել է Թրամփը։