Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի

17:22 • 16.04.26

Հայաստանում 2025 թվականին խմելու ջրի կորուստները կրճատվել են՝ հասնելով 51.9 տոկոսի՝ 2024 թվականի 61 տոկոսի համեմատ, ոռոգման ջրի կորուստները կազմել են 44.3 տոկոս՝ 2024 թվականի 45.5 տոկոսի համեմատությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանում 5 ջրամբարի կառուցման ծրագիրը Հանրային ներդրումային կոմիտեում  հավանության է արժանացել, նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կսկսվի մրցութային գործընթացը։

«Խոսքն Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի ջրամբարների կառուցման մասին է»,- մանրամասնել է Դավիթ Խուդաթյանը։