Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս, որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է․ Նարեկ Կարապետյան

16:48 • 16.04.26

Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս։

Նա որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է։

Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների  տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող   առաջնորդ»:

Հիշեցնենք, որ Ամիրզադյանը կուսակցության Արատաշատի պատասխանատուներից է, նրան այսօր բերման էին ենթարկել ենթադրյալ ընտրակաշառքի գործով։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագգորթյուն և տեսանյութ տարածեց։

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք»։

Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս, որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է․ Նարեկ Կարապետյան