ԱՄՆ-ում Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից (տեսանյութ)

12:07 • 17.04.26

ԱՄՆ-ում Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար, նա մեկնում էր մասնակցելու Real American Freestyle (RAF) մրցաշարին, այս մասին X-ում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը:

Նա տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում տեղի է ունենալու RAF 8 մրցաշարը։ Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։

Արման Ծառուկյանը Ֆիլադելֆիա է մեկնել մասնավոր ինքնաթիռով:

ԱՄՆ-ում Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից (տեսանյութ)