Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի

15:31 • 18.04.26

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին։ Հայտնում է Ռիա Նովոստին։

«Ինչպես բանակի կայծակնային արագությամբ անօդաչու թռչող սարքերը հարձակվում են ամերիկա-սիոնիստների վրա, այնպես էլ  քաջարի ռազմածովային ուժերը պատրաստ են թշնամուն ստիպել համտեսել ևս մեկ պարտության դառնությունը»,- ասվում է գերագույն առաջնորդի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի