Երևանում «Mercedes»-ը բшխվել է կայանված «BYD» մեքենային
Ապրիլի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում բախվել է կայանված «BYD» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։














