Թեհրանը ԱՄՆ-ի հետ չի քննարկել hրթիռային ծրագրի հարցը. Բաղայի

12:59 • 20.04.26

Իրանը բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ չի քննարկել և չի քննարկելու իր հրթիռային ծրագրին առնչվող հարցեր։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ձեր հարցը շատ տարօրինակ է։ Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ մեր պաշտպանական ոլորտը քննարկման ենթակա չէ և բանակցությունների առարկա չէ», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններում բարձրացվել է հրթիռային ծրագրի թեման։