Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին

11:17 • 24.04.26

Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։ Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։
 

Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին