Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

10:36 • 09.09.26

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։ 
 

Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին