Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված և խրախուսված են, քան մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր․ Ալեն Սիմոնյան

09:35 • 01.05.26

Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր: Ասված է ԱԺ նախագահի՝ Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Օր, որը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում: Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաեւ հասարակության առաջընթացի եւ բարեկեցության հիմքը: Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը:

Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր: Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլեւս անելիքներ չունենք: Մենք պետք է միասին շարունակենք ձեւավորել արդար, զարգացող եւ հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք եւ իրական արժեք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:

Կրկին շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին այս տոնի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ նոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին»: