Գերմանիայից 5,000 զինվnրական դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը լիակատար անակնկալ էր ԵՄ-ի համար. Կալաս

11:12 • 04.05.26

Գերմանիայից 5,000 զինվորական դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումը լիակատար անակնկալ էր ԵՄ-ի համար։ Այս մասին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով ժամանելուն պես հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«ԱՄՆ-ի այս որոշումը մեզ համար լիակատար անակնկալ էր», - հայտարարել է Կալասը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Սա միայն մեծացնում է ՆԱՏՕ-ում եվրոպական բաղադրիչի ուժեղացման կարևորությունը», - հավելել է նա։