ԱՄՆ ռազմածnվային nւժերի ոչ մի նավ hարվածի չի ենթարկվել. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն
ԱՄՆ-ը հայտարարել է, որ ռազմածովային ուժերի նավերը իրանական հարձակումների ժամանակ վնասներ չեն կրել
Ամերիկյան նավերը իրանական հարձակումների հետևանքով վնասներ չեն կրել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ի հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի ոչ մի նավ չի խոցվել։ ԱՄՆ ուժերն իրականացնում են «Project Freedom» օպերացիան և ապահովում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը», - ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հարձակվել են ամերիկյան նավի վրա, որը փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ անտեսելով իրանական կողմի նախազգուշացումները։ Ըստ նրա տեղեկությունների՝ երկու հրթիռ հասել են թիրախին, և նավը ստիպված է եղել հետ դառնալ։














