Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ

17:53 • 31.05.26

Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ: Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Հայաստանը պետք է հաշվի առնի գործող գազատարների երթուղիներն ու հնարավոր մաքսատուրքերը։ Ռուսական գազի շուկայական գնով մատակարարման և միջնորդների ներգրավման դեպքում Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ»։