Իշխանությունը չի հաղթել ընտրություններում, ընդդիմությունն էլ չի պարտվել. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Մանդատ վերցնելու միակ հիմնավորումը պետք է իմփիչմենթ անելը լինի, հակառակն ինքնախաբեություն է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«ԱԺ-ում լինել, խոսել իշխանափոխությունից ու չգնալ իմփիչմենթի՝ ինքնախաբեություն է։ Եթե քո խնդիրն իրականում իշխանափոխություն իրականացնելն է, պետք է գործիքակազմը դնես դիմացդ ու սկսես դրանով առաջնորդվել։ Եթե քեզ պետք է գան, համոզեն, խնդրեն, ասեն գնանք իմփիչմենթ անենք, դու էլ ասես՝ հա լավ, արեք, տեսնեմ ոնց եք անում, դա չեղավ։
Մանդատները վերցնելու միակ հիմնավորումը կարող է լինել, եթե ընդդիմության թիվ 1 օրակարգը իմփիչմենթը լինի։ Ընդդիմությունը կհաջողի միասնական ճակատով հանդես գալու դեպքում»,- նշել է Զաքարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














