Եթե Թրամփը չլիներ, «Հեզբոլլահը» արդեն փլուզված կլիներ․ Իսրայել Կաց

20:41 • 29.06.26

Եթե ​​Թրամփը չլիներ, «Հեզբոլլահը» արդեն փլուզված կլիներ, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Երբ նախագահ Թրամփը կապեց Իրանն ու Լիբանանը, մենք դադարեցինք Բեյրութի շենքերը քանդել։ Այս ռազմական թատերաբեմների միջև փոխկապակցվածությունը համապատասխանում է ամերիկյան շահերին, և դա մեր գործընկերության բնույթն է Միացյալ Նահանգների հետ։

Եթե լիբանանյան և իրանական ուղղությունների միջև այս կապը չլիներ, «Հեզբոլլահը» կփլուզվեր»,-ասել է Իսրայել Կացը։