Փաշինյանը վախերի մենեջեր է, Ալիևի հոգեբանը, Բաքվին պետք է տանել միջազգային քրեական դատարան․ Տաթև Հայրապետյան (տեսանյութ)

20:32 • 29.06.26

Փաշինյանը վախերի մենեջեր է, Ալիևի հոգեբանը, մինչդեռ Բաքվին պետք է տանել միջազգային քրեական դատարան։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անթաքույց զավթողական ծրագիր է շրջանառության մեջ դրել, այն կապ չունի իրավունքի հետ։ Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ համապատասխան գնահատական չհնչեցրին Ադրբեջանի զավթողական ծրագրին

Փաշինյանը վախերի մենեջեր է, հանրությանը հուսալքության մեջ պահելու մենեջեր։ Ընդդիմությունն, իր հերթին, ուրիշ ձև է վախեցնում ժողովրդին, չի ասում՝ ինչպես լուծել Ադրբեջանի զավթողական ծրագրի հարցը։ Փաշինյանը ստանձնել է Ալիևի հոգեբանի ու Ադրբեջանի փաստաբանի դերը։

Եթե Ադրբեջանն այսպես շարունակի, պետք է գնալ միջազգային քրեական դատարան։ Թող այնտեղ որոշվի, թե ով է ֆաշիստ կամ նացիստ»,- նշել է Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․