Մոնակոյում մшhափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի դեմ
Մոնակոյում մահափորձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը շենքի մուտքի մոտ թողել է ինքնաշեն պայթուցիկ սարքով պայուսակ և դիմել փախուստի:
Պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ՝ ինքը՝ Երմոլաևը, մի կին և դեռահաս։
Մեծահասակները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նախնական տվյալներով՝ զոհեր չկան։











