Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը մեկ տարով կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը

12:00 • 19.07.26

Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ մեկ տարով կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը։

Խոսքը «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ընկերությունների մասին է, որոնք թեթև արդյունաբերության ապրանքների համար չորս սերտիֆիկատ և սննդամթերքի մեկ հայտարարագիր էին տվել։ Պատճառն այն է, որ չեն ներկայացվել ոչ ապրանքների նմուշների ներմուծման հիմնավորումները, և ոչ էլ լաբորատոր փորձարկումների արձանագրությունները։

«Մենք գործում ենք ոչ թե ընտրողաբար, այլ հստակ չափանիշներին համապատասխան՝ անկախ խախտողի իրավազորությունից։ Սերտ համագործակցում ենք ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,-նշել է «Ռոսակկրեդիտացիայի» ղեկավար Դմիտրի Վոլվաչը։

Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը մեկ տարով կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը