Իրանի ԶՈւ-ն չի բացառում առանձին նավերի անցման հնարավորությունը Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի հետ համաձայնեցված երթուղիներով․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ

23:27 • 22.07.26

Իրանի զինված ուժերը չեն բացառում առանձին նավերի անցման հնարավորությունը Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի հետ համաձայնեցված երթուղիներով, չնայած նրան, որ ջրային տարածքը հայտարարված է փակ բոլորի համար։ Այս մասին ասված է Իրանի ԶՈւ «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երեկվա նախազգուշացման շարունակություն՝ հաղորդվում է, որ Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է։ Եթե որևէ նավի թույլատրվի էլ անցնել նեղուցով, ապա բացառապես սահմանված երթուղով և նախկինում հայտարարված կանոններին համապատասխան», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին նախազգուշացրել էր նավագնացության ընկերություններին, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղիների օգտագործումն անվտանգ չէ ջրային տարածքում ականների առկայության պատճառով։