Վարշավայում խոշոր hրդեh է տեղի ունեցել 3,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով Ford-ի ավտոսրահում

13:33 • 23.07.26

Վարշավայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել 3,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով Ford-ի ավտոսրահում, հայտնում է RMF 24-ը։

Ականատեսների խոսքով՝ հրդեհի ժամանակ լսվել են պայթյուններ, շենքերի ներսում և հարակից կայանատեղիում տասնյակ մեքենաներ են այրվել։

Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են, մոտակայքում գտնվող S8 արագընթաց մայրուղու երթևեկությունը չի խախտվել։