Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ

17:24 • 30.07.26

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից և լուծարում է իր ընդդիմադիր «Ապագայի կուսակցությունը»:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի մտերիմ դաշնակիցը պնդել է՝ այլևս չի ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել։