Մինչև 40,000 մարդ կարող էր անoրինական կերպով մուտք գործել Իսպանիա Մարոկկոյից. El Confidencial

12:19 • 31.07.26

Մարոկկոյից մինչև 40 հազար մարդ կարող էր անօրինական կերպով ներթափանցել Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք։ Այդ մասին հայտնել է El Confidencial թերթը՝ հղում անելով Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի գնահատականներին։

Հրատարակության տվյալներով՝ միգրանտները շարունակել են ժամանել Սեուտա նաև գիշերվա ընթացքում։

Նշվում է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում Մարոկկոյից ավելի քան 1,5 հազար միգրանտ լողալով հասել է Սեուտա, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել:

Այսօր Սեուտա պետք է այցելի Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի հետ համատեղ։

Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։