Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են առաջին անգամ այցելել Կիև

20:03 • 21.08.26

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են առաջին անգամ այցելել Կիև, այս մասին գրում է Euronews-ը։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ ուղևորությունը կարող է համընկնել օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության 35-ամյակի հետ, չնայած այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։

Կիև կժամանեն նաև Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան և մի քանի եվրոպական առաջնորդներ՝ «Կամքի կոալիցիայի» հանդիպմանը մասնակցելու համար։