3 նախարարություն նոր անուն ունի․ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը

19:54 • 27.08.26

3 նախարարությունների անվանումները կփոխվեն․ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

-Արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարություն,

-Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն,

-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն: