Գերմանիան մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը․ Վադեֆուլ

19:47 • 01.09.26

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը սեպտեմբերի 18-ին կփակվի։

Նա նաև հայտարարել է, որ Բեռլինում «Ռուսական տան» գործունեության վերաբերյալ համաձայնագիրը կդադարեցվի՝ պնդելով, որ դա «անվտանգությունն ամրապնդելու» համար է։

Նա նշել է, որ Գերմանիան մտադիր է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը։