Ես հո Խորհրդային Հայաստանի կենտկոմի քարտուղարը չեմ, որ կանչեն Ռուսաստան. ես էլ եմ Մոսկվայի առաջ երկընտրանք դնում, ինչու՞ վերնագիր չեք գրում դրա մասին. Փաշինյան

13:20 • 03.09.26

Ես հո Խորհրդային Հայաստանի կենտկոմի քարտուղարը չեմ, որ կանչեն Ռուսաստան, ո՞նց կարող են Հայաստանին պարտադրել հանրաքվե: Այս մասին ասել է Փաշինյանը:

«Ես էլ եմ Մոսկվայի առաջ երկընտրանք դնում, ինչու՞ վերնագիր չեք գրում դրա մասին: Վայ Մոսկվայից զանգեցին, կոնյակ ճարեք, Գագոյին ասենք գնա հարցերը արագ լուծի»,- նշել է նա: