Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ

09:15 • 03.09.26

Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, այդ հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա: Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ) լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Ոչ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը Հայաստանի գործն է: Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի: Դա նրանց ինքնիշխան իրավունքն է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: 

Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ