ԱՄՆ-ում հայտարարել են մեծ վառելիքային ճգնшժամի սկզբի մասին. WSJ

13:41 • 15.09.26

Գլոբալ վառելիքային ճգնաժամը, որի մասին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լույսի ներքո երկար ժամանակ զգուշացնում էին ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարները, արդեն վրա է հասել, գրում է Wall Street Journal թերթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նավթային ընկերությունների ղեկավարները հայտարարում են, որ մեծ վառելիքային ճգնաժամն արդեն սկսվել է»,- նշում է պարբերականը։

Առևտրային վառելիքի պաշարներն ամբողջ աշխարհում սպառվում են արդեն ավելի քան կես տարի, և նավթի ռազմավարական պահուստների հետագա օգտագործման հնարավորությունները գրեթե սպառված են, նշվում է հոդվածում։

Էներգետիկայի ոլորտի փորձառու փորձագետները զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հեռանկարների բացակայության պատճառով իրավիճակը վտանգում է դուրս գալ վերահսկողությունից, հավելում է թերթը։

ԱՄՆ-ում հայտարարել են մեծ վառելիքային ճգնшժամի սկզբի մասին. WSJ