Մենք պшտերազմ չենք փնտրում, բայց եթե որևէ մեկը համարձակվի հшրձակվել մեզ վրա, նա կհանդիպի մեր և մեր դաշնակիցների վճռական պատասխանին․ Տուսկ

21:45 • 17.09.26

Նրանք, ովքեր ասում են՝ «սա մեր պատերազմը չէ», պետք է հիշեն 1939 թվականի դասը, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Որպես պատմաբան, ես լավ գիտեմ, որ Ռուսաստանի մեթոդները դարեր շարունակ անփոփոխ են մնացել։ Հարևանների վրա հարձակվելը՝ նրանց ազատագրելու պատրվակով։

Ինչպես գիտենք, պատմությունը չի կրկնվում, բայց այն հանգավորվում է, և այսօր մենք պետք է այս պատմական «հանգերը» ընդունենք այն լրջությամբ, որին դրանք արժանի են։

1939 թվականին մեր դաշնակիցները գործնականում գոյություն ունեին միայն թղթի վրա։ Մենք մենակ մնացինք։ Այսօր մենք ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ ենք։

Մենք մեր ՀՆԱ-ի գրեթե 5%-ը ծախսում ենք պաշտպանության վրա։ Սա գրեթե կրկնակի ավելի է, քան Գերմանիան և ավելի քան կրկնակի ավելի, քան Ֆրանսիան։ Մենք կառուցում ենք Եվրոպայի ամենաուժեղ բանակներից մեկը։

Մենք պատերազմ չենք փնտրում, բայց եթե որևէ մեկը համարձակվի հարձակվել մեզ վրա, նա կհանդիպի մեր և մեր դաշնակիցների վճռական պատասխանին»,-նշել է նա։

Մենք պшտերազմ չենք փնտրում, բայց եթե որևէ մեկը համարձակվի հшրձակվել մեզ վրա, նա կհանդիպի մեր և մեր դաշնակիցների վճռական պատասխանին․ Տուսկ